Միրզոյանն ու ԱՄՆ նոր դեսպանը քննարկել են Մյունխենի եռակողմ հանդիպումը - Mediamax.am

2318 դիտում

Միրզոյանն ու ԱՄՆ նոր դեսպանը քննարկել են Մյունխենի եռակողմ հանդիպումը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին եւ կարեւորել Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը:

ԱԳՆ-ից հայտնել են, որ Արարատ Միրզոյանն արժեւորել է ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված ՀՀ-ում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը եւ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը:

 

Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին