Երեւան։ Մեդիամաքս։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «պատմական» է որակել այսօր մեկնարկող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա:
«Սա պատմական այց է, որը հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարեւանին օգնելու Հայաստանի որոշմանը։ Հուսով ենք` հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում»,- Թվիթերում գրել է Տոյվո Կլաարը:
Այսօր Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա:
Երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում նա կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Արարատ Միրզոյանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: