Փաշինյան. Ամենաշատը մենք ենք շահագրգռված, որ ճանապարհները բացվեն - Mediamax.am

758 դիտում

Փաշինյան. Ամենաշատը մենք ենք շահագրգռված, որ ճանապարհները բացվեն


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ ամենաշատը շահագրգռված է Հայաստանը:

«Այն, ինչ գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում, մենք պատրաստ եւ շահագրգռված ենք իրականացնել: Տպավորություն կա, որ բոլորը ցանկանում են այդ ճանապարհը բացել, մենք դիմադրում ենք, բայց հակառակն է՝ ամենաշատը մենք ենք շահագրգռված, որ այդ ճանապարհները բացվեն եւ դիմադրում են մյուսները:

 

Մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որեւէ մեկը՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այդ ճանապարհների կարիքը չունեն: Իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքն ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ազգային Ժողովում:

 

Նրա խոսքով՝ քանի որ բոլորը հասկանում են, որ «մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են դրանց բացելու գինը մեզ համար ավելացնել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին