Ռուս խաղաղապահները կառուցողական դեր չունեն, ասել է ԱՄՆ պաշտոնյան - Mediamax.am

1549 դիտում

Ռուս խաղաղապահները կառուցողական դեր չունեն, ասել է ԱՄՆ պաշտոնյան


Լուսանկարը` tmgrup.com


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը երախտագիտություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար:

«Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք», - ասել է դիվանագետը «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում:

 

Կարեն Դոնֆրիդը մտահոգություն է հայտնեց տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի դերակատարության վերաբերյալ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները կառուցողական դերակատարում չունեն, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը:

 

Նրա խոսքով, Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին