«Ադրբեջանը խաթարում է խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը» - Mediamax.am

766 դիտում

«Ադրբեջանը խաթարում է խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Բրյուսելում ասել է, որ Ադրբեջանն իր գործողություններով եւ հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Այդ մասին նա ասել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի եւ Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը:

 

ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը կողմերը կարեւորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանը։

 

Քննարկվել է նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին