Միրզոյանը Ստոլտենբերգին ներկայացրել է Արցախում ստեղծված ճգնաժամը - Mediamax.am

1079 դիտում

Միրզոյանը Ստոլտենբերգին ներկայացրել է Արցախում ստեղծված ճգնաժամը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին է ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ ադրբեջանական իշխանությունների՝ ԼՂ էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետեւանքները։

ԱԳ նախարարությունից հայտնել են, որ Բրյուսելու կայացած հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարեւորությունը` Լեռնային Ղարաբաղի պաշարումը վերացնելու եւ Ադրբեջանին բանակցությունների սեղան հետ վերադարձնելու նպատակով։

 

Արարատ Միրզոյանը Յենս Ստոլտենբերգին է ներկայացրել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին