Գերմանացի փորձագետը մեկնաբանել է Ալիեւի քննադատությունը ԵՄ-ի հասցեին - Mediamax.am

exclusive
3858 դիտում

Գերմանացի փորձագետը մեկնաբանել է Ալիեւի քննադատությունը ԵՄ-ի հասցեին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Գերմանիայի արտաքին գործերի խորհրդի (DGAP) Միջազգային կարգի ու ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ստեֆան Մայսթերի կարծիքով, Իլհամ Ալիեւի քննադատությունը ԵՄ-ի հասցեին պայմանավորված է նրանով, որ Եվրամիության նոր առաքելությունը կնվազեցնի Հայաստանի վրա ռազմական ճնշում գործադրելու հնարավորությունները։

Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «խաբեություն» էր անվանել առանց Բաքվի համաձայնության Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության գործուղումը Հայաստան եւ նշել, որ այն չի նպաստելու տարածաշրջանի անվտանգությունը եւ բացասական ազդեցություն կունենա ԵՄ հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։

 

Մեկնաբանելով Ալիեւի այս հայտարարությունները Մեդիամաքսին տված հարցազրույցում՝ Ստեֆան Մայսթերը նշել է.

 

«Իմ կարծիքով, Ալիեւը Պրահայում ճնշման տակ էր համաձայնել դիտորդական առաքելությանը եւ ցանկանում էր վերջ դնել դրան։ Ալիեւը շահագրգռված չէ երկարաժամկետ առաքելության տեղակայման մեջ, քանի որ դա նվազեցնում է Հայաստանի վրա ռազմական ճնշում գործադրելու հնարավորությունները։ Ուստի հիմա նա դժգոհ է ԵՄ-ից։ Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին որպես բանակցությունների հնարավոր հարթակներ նշելը Ալիեւի մարտավարական քայլն է, քանի որ Ադրբեջանը նույնպես շահել է ԵՄ միջնորդությունից եւ պետք է շահագրգռված լինի դրա պահպանմամբ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին