Ալիեւը բողոքել է «երկակի ստանդարտներից» - Mediamax.am

2614 դիտում

Ալիեւը բողոքել է «երկակի ստանդարտներից»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «մտահոգված է միջազգային իրավունքի հարցում երկակի ստանդարտների դրսեւորումներով»։

«Վստահ ենք, որ երկրների միջեւ հարաբերությունները կարող են կարգավորվել միայն միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա։ Իհարկե, մեզ շատ է մտահոգում այս ոլորտում աշխարհում նկատվող երկակի ստանդարտների դրսեւորումները։ Միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները պետք է հիմք հանդիսանան բոլոր երկրների համար»,- ասել է Ալիեւը՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո։

 

«Երկակի ստանդարտները» հիշատակվում են նաեւ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որն արվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի քննարկումից հետո.

 

«Խորապես հիասթափեցնող է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ որոշ երկրներ կողմնակալ, միակողմանի դիրքորոշում են ցուցաբերում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին