Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին - Mediamax.am

994 դիտում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Կառավարության լրատվական ծառայության տրամադրած ուղերձում նշված է.

 

«Համաշխարհային մարտահրավերներով լի այս բարդ ժամանակահատվածում Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը։

 

Հայ ժողովուրդը կիսում է բարեկամ Ֆրանսիայի հետ մեզ միավորող ժողովրդավարության, հիմնարար ազատությունների եւ քաղաքակրթական բարձրագույն արժեքները:

 

Ցանկանում եմ նաեւ շնորհավորել Սուրբ ծննդյան եւ Ամանորի կապակցությամբ։ Հուսով եմ, որ հայ եւ ֆրանսիացի բարեկամ ժողովուրդների համար գալիք տարին կլինի լեցուն խաղաղությամբ ու նոր ձեռքբերումներով՝ ի նպաստ մեր երկրների առանձնահատուկ գործակցության խորացման եւ մեր ժողովուրդների

անսասան բարեկամության ամրապնդման»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին