Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ասել է, որ կազմակերպությունը «չի պատրաստվում դուրս գալ կամ երես թեքել Հայաստանից»:
«Համաձայն չեմ այն մտքի հետ, թե ՀԱՊԿ-y փորձում է երես թեքել Հայաստանի խնդիրներից: Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ ՀԱՊԿ առաջարկները մնում են ուժի մեջ: Եթե Հայաստանն անհրաժեշտ համարի որոշում կայացնել կամ միջոցառումների ամբողջ փաթեթի կամ առանձին կետերի, այդ թվում՝ առաքելություն ուղարկելու վերաբերյալ, դա կարելի է իրականացնել, ընդ որում` բավական օպերատիվ»,- ասել է Ստանիսլավ Զասը:
Նա նշել է, որ առաջարկում ներկայացված է ՀԱՊԿ առաքելության մանդատը՝ կազմը, ժամկետները, խնդիրները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: