Երեւան: Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը սրում են անվտանգային փխրուն իրավիճակը:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը:
Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, սահմանազատման գործընթացի եւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը եւ կարեւորել վերջինիս դերը:
Տոյվո Կլաարին այսօր ընդունել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Վերջինս ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձեւաչափի համաձայն հետագա քննարկումների կարեւորությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: