Լավրով. Ամերիկյան ծրագրերը Հայաստանում ներկայացվում են որպես ԵԱՀԿ ծրագրեր - Mediamax.am

2498 դիտում

Լավրով. Ամերիկյան ծրագրերը Հայաստանում ներկայացվում են որպես ԵԱՀԿ ծրագրեր


Լուսանկարը` ria.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրականացվում են ամերիկյան ծրագրեր, որոնք ներկայացվում են որպես «ԵԱՀԿ ծրագրեր»։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ելույթ ունենալով այսօր «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում, Լավրովն ասել է.

 

«Մենք փորձեցինք ուղղել արտաբյուջետային նախագծերի համակարգը ԵԱՀԿ-ում։ Ցանկացած նորմալ կազմակերպությունում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, եթե որեւէ երկիր ուզում է ֆինանսավորել արտաբյուջետային նախագիծ, ընտրում է թեմա եւ համաձայնեցնում է այն աջակցությունը ստացող երկրների հետ, որից հետո դիտարկվում է ծրագրի համապատասխանությունը կազմակերպության նպատակներին։ Այդպես ամենուր է, բացի ԵԱՀԿ-ից։

 

Օրինակ՝ ԱՄՆ-ն որոշում է զբաղվել քաղաքացիական հասարակությամբ Հայաստանում եւ իրականացնել լրագրողներին «ճիշտ ձեւով» պատրաստելու նախագիծ։ ԵԱՀԿ-ում դա կազմակերպելու համար պետք է պարզապես նամակ գրել գլխավոր քարտուղարին կամ գործող նախագահին։ Եվ վերջ, եւ Հայաստանում դա կկոչվի «ԵԱՀԿ նախագիծ»»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին