Քննարկվել է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների միջազգային մեխանիզմի հարցը - Mediamax.am

3998 դիտում

Քննարկվել է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների միջազգային մեխանիզմի հարցը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն այսօր Երեւանում քննարկել են Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների միջազգային մեխանիզմի ձեւավորմանը վերաբերող հարցեր:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը հարցերին:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին