«Երեւանում հռչակագրի չընդունումը ՀԱՊԿ-ի գոյությունը կասկածի տակ չի դնում» - Mediamax.am

1123 դիտում

«Երեւանում հռչակագրի չընդունումը ՀԱՊԿ-ի գոյությունը կասկածի տակ չի դնում»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ ՀԱՊԿ-ի երեւանյան գագաթնաժողովում Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում ՀԱՊԿ գոյությունը:

«Որոշ կետերի շուրջ կան որոշակի տարաձայնություններ, որոնք, իսկապես, երեկ թույլ չեն տվել ստորագրել երկու փաստաթուղթ, բայց դա չի նշանակում՝ դա ինչ-որ կերպ վտանգում է ՀԱՊԿ-ի գոյությունը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Դմիտրի Պեսկովը:

 

Նրա խոսքով՝ հակառակը, ՀԱՊԿ գագաթնաժողովը եւ դրանում հնչեցված կողմերի դիրքորոշումները, ինչպես նաեւ ամբողջ անցած տարին ցույց տվեցին մասնակից պետությունների աճող անհրաժեշտությունը նման միավորման համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին