Միրզոյանն ու Լավրովը խոսել են ՀՀ եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին - Mediamax.am

1680 դիտում

Միրզոյանն ու Լավրովը խոսել են ՀՀ եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցեր:

ՀՀ ԱԳՆ-ից հայտել են, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են նոյեմբերի 22-ին Երեւանում կայանալիք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին։

 

Նշվում է, որ նրանք քննարկել նաեւ ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին