ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան - Mediamax.am

4558 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի մանրամասները:

Կառավարությունից հայտնել են, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին վերաբերվող հարցեր:

 

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակվել նաեւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաեւ հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին