Միրզոյանի, Բլինքենի եւ Բայրամովի հանդիպումը կկայանա այսօր - Mediamax.am

3609 դիտում

Միրզոյանի, Բլինքենի եւ Բայրամովի հանդիպումը կկայանա այսօր


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր Վաշինգտոնում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտեւղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հաղորդում են ԱԳՆ-ից:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք հանդիպման մասին հայտարարել էր Արարատ Միրզոյանը:

 

Նա նշել էր նաեւ, որ բոլոր հարցերում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է այդ երկրի առավելապաշտական դիրքորոշումներին:

 

«Իմ տպավորությունն այն է՝ Ադրբեջանը համարում է, որ ռազմական հաջողություն է ունեցել եւ այժմ կարող է Հայաստանին պայմաններ թելադրել: Սա, սակայն, չի կարող իրականություն լինել եւ այդպես հնարավոր չէ հասնել երկարատեւ, համապարփակ եւ կայուն խաղաղության: Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում սա Ադրբեջանում կհասկանան, եւ եթե, իսկապես, ցանկանում են հասնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության, ապա պետք է արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել»,- ասել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին