ԵՄ-ն կառուցողական է գնահատում սահմանային հանձնաժողովների հանդիպումը - Mediamax.am

4559 դիտում

ԵՄ-ն կառուցողական է գնահատում սահմանային հանձնաժողովների հանդիպումը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ-ն բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը։

«Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը սահմանների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ բարելավել անվտանգության իրավիճակը»,- ասված է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:

 

Նշվում է նաեւ, որ այս հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է։

 

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում կայացած հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին