Փաշինյանն եւ Ռայիսին ամփոփել են հանդիպման արդյունքները - Mediamax.am

1197 դիտում

Փաշինյանն եւ Ռայիսին ամփոփել են հանդիպման արդյունքները


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր ասել է, որ կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային եւ քաղաքակրթության մի մասն է, «մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ»:

«Տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատումը շատ մեծ կարեւորություն ունի Իրանի համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է, անպայման, տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որեւէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է»,- Էբրահիմ Ռայիսիի խոսքերը մեջբերում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

 

Նա նշել է, որ տարածաշրջանի համագործակցությունն է, որ երաշխավորելու է երկրների միջեւ ամբողջական եւ հարատեւ խաղաղություն:

 

Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գնահատում է Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման առումով:

 

«Կարեւոր ենք համարում՝ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին