Հայաստանը կարեւորում է Բրիտանիայի հետ համագործակցության զարգացումը - Mediamax.am

832 դիտում

Հայաստանը կարեւորում է Բրիտանիայի հետ համագործակցության զարգացումը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի եւ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնում եք աշխարհաքաղաքական բարդ գործընթացների եւ Ձեր երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրների պայմաններում, երբ քաղաքական ղեկավարներից պահանջվում է առավելագույն խոհեմություն ու շրջահայացություն ստեղծված մարտահրավերները հաղթահարելու համար։ Վստահ եմ, որ Դուք Միացյալ Թագավորությունը կառաջնորդեք զարգացման ու բարգավաճման ճանապարհով։

 

Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի եւ գործնական շահերի վրա:

 

Չնայած անվտանգային լուրջ մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է անշեղորեն իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները, եւ այս համատեքստում բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը։ Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան եւ որակ կստանան՝ ի շահ մեր երկրների բարգավաճման եւ մեր բարեկամ ժողովուրդների բարօրության»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին