«Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը» - Mediamax.am

6169 դիտում

«Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր ասել է, որ Իրանը Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:

Այս մասին նա ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությունից առաջ:

 

«Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները:

 

Սյունիքի մարզը հանդիսանում է Հյուսիս-Հարավ միջանցքի կարեւորագույն հատվածներից մեկը: Մենք Հայաստանը համարում ենք է այդ մայրուղու վրա գտնվող կարեւորագույն երկրներից մեկը եւ առավելագույն ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիկ ուղին առավել զարգանա»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

 

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը եւ արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն Հայաստանի եւ Իրանի առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունը:

 

«Հայաստանում խորապես ընկալում եւ բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նա վերահաստատել է հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ եւ նշել, որ Իրանը Հայաստանի համար մշտապես եղել է եւ կշարունակի լինել առանցքային գործընկեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին