Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
ԱԳՆ-ից հայտնել են, որ այսօր կկայանա Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նշվում է, որ այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
«Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:
















