«ԱՄՆ–ն դեր ունի հակամարտությանը կարգավորված լուծում տալու համար» - Mediamax.am

3178 դիտում

«ԱՄՆ–ն դեր ունի հակամարտությանը կարգավորված լուծում տալու համար»


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսն այսօր Երեւանում հայտարարել է, որ կոնգրեսականները դեմ են Ադրբեջանի ներխուժմանը Հայաստանի տարածք՝ պահանջելով վերադառնալ ելման դիրքեր:

«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ–ն դեր ունի խաղալու այստեղ, այս երկարատեւ հակամարտությանը կարգավորված լուծում տալու համար»,- ասել է Դեյվիդ Փրայսը:

 

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է ներգրավել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ բանակցություններում:

 

«Մենք մեր ԵԱՀԿ համանախագահողի դերը լրջորեն ենք ընկալում: Ակնհայտ է, որ տարածաշրջանում բալանսը փոխվում է՝ հաշվի առնելով ՌԴ հետ կապված իրադարձությունները:

 

Գուցե որոշ ուժեր այդքան արմատական չեն, ինչպես եղել են, բայց վստահաբար կլինեն փոփոխություններ: Մեր երկիրը մեծ պատրաստակամությամբ իր աջակցությունը կհայտնի բանակցություններին: Մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա»,- ասել է նա:

 

Դեյվիդ Փրայսը նշել է, որ քննարկումներ են տեղի ունենում գործընկերների հետ անվտանգային տիրույթում Հայաստանին օգնելու հնարավորության վերաբերյալ:

 

«Այս պահին քննարկումներ են տեղի ունենում, մասնավորապես, այն մասով, թե ինչ հարաբերություններ կզարգանան՝ ներառյալ անվտանգային տիրույթում։ Կարող եմ ասել, որ այդ քննարկումները բավականին ինտենսիվ են»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին