«Ճանապարհների հարցում առաջընթաց կա», - ասել է Արարատ Միրզոյանը - Mediamax.am

3072 դիտում

«Ճանապարհների հարցում առաջընթաց կա», - ասել է Արարատ Միրզոյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը:

Այդ մասին նա ասել է Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

 

«Եթե [Թուրքիայի արտաքին գործերի նախարար] պարոն Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի՝ իր անունից ասի: Կրկնում եմ՝ Ադրբեջանն այդպիսի բան չի ասում, չի էլ կարող ասել,  քանի որ կարգավորումները տրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նա նշել է, որ Ադրբեջանի եւ Նախիջեւանի նոր կապուղու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել:

 

«Բոլոր ճանապարհները պետք է գործեն, այդ թվում՝ գործող եւ ենթադրաբար նոր կառուցվելիքները։ Կգործեն այն երկրների սուվերենության եւ օրենսդրության ներքո, որոնց տարածքում անցնում են: Այս առումով առաջընթաց կա, բանակցությունները առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին