«Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղության պայմանագրի կնքման ընթացքին» - Mediamax.am

3621 դիտում

«Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղության պայմանագրի կնքման ընթացքին»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Աստանայում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։

 

«Առարկայական քննարկում է անցկացվել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաեւ ՌԴ խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին, երեք երկրների հանրային ներկայացուցիչների եւ փորձագետների երկխոսությանը։  

 

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Հաղորդվում է նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել եռակողմ շփումները տարբեր մակարդակներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին