Ռուսաստանը ցանկանում է թուլացնել Հայաստանը, ասել է Մակրոնը - Mediamax.am

3071 դիտում

Ռուսաստանը ցանկանում է թուլացնել Հայաստանը, ասել է Մակրոնը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները սադրելու համար:

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ վերջին ամիսներին Մոսկվան սրում էր լարվածությունը հօգուտ Ադրբեջանի։

 

«Ի՞նչ է տեղի ունեցել սահմանին վերջին երկու տարում։ 5000 ռուս զինվորներ գտնվում են այնտեղ՝ իբրեւ թե սահմանների պահպանությունը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտվեցին այս հակամարտությունից, ադրբեջանական խաղը խաղացին՝ թուրքական մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, մի երկիր, ում հետ նախկինում մտերիմ էին»,- ասել է Մակրոնը։

 

«Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Այն ցանկանում է անկայունություն ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին