Ռուսաստանցի դիվանագետը դժգոհ է Հայաստանի քվեարկությունից - Mediamax.am

6018 դիտում

Ռուսաստանցի դիվանագետը դժգոհ է Հայաստանի քվեարկությունից


Գենադի Գատիլովը
Գենադի Գատիլովը

Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Ժնեւի կենտրոնակայանում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը դժգոհություն է հայտնել Հայաստանի քվեարկությունից Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների իրավիճակի գծով հատուկ զեկուցող նշանակելու բանաձեւի քվեարկության ժամանակ։

ԵՄ երկրների կողմից ներկայացված նախագիծն ընդունվել է հոկտեմբերի 7-ին։ Բանաձեւին դեմ են քվեարկել Բոլիվիան, Վենեսուելան, Ղազախստանը, Չինաստանը, Կուբան եւ Էրիթրեան։ 24 երկիր ձեռնպահ է մնացել, այդ թվում՝ Հայաստանը։

 

«Անկեղծ ասած, ցանկալի կլիներ, որ մեր գործընկերները քվեարկելիս ավելի հստակ դիրքորոշում դրսեւորեին: Նկատի ունեմ, առաջին հերթին, Հայաստանն ու Ուզբեկստանը, որոնք, ցավոք, ձեռնպահ էին մնացել»,- Գատիլովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

«Քվեարկությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Մարդու իրավունքների խորհուրդը դարձել է արեւմտյան երկրների կողմից մանիպուլացվող մարմին՝ իրենց քաղաքական օրակարգը սպասարկելու համար»,- ասել է ռուս դիվանագետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին