Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կավելացնի իր ռազմական ներկայությունը Կիպրոսում եւ կղզու հյուսիս «կմատակարարի բոլոր անհրաժեշտ զենքերը՝ կիպրոսցի թուրքերի շահերը պաշտպանելու համար»։
«Նույնիսկ եթե ամբողջ աշխարհը կանգնի մեր ճանապարհին, Թուրքիան չի շեղվի իր դիրքորոշումից եւ կպաշտպանի իր շահերը Կիպրոսում, ինչպես նաեւ Էգեյան եւ Միջերկրական ծովերում», - Չավուշօղլուի այս խոսքերը մեջբերում է Անադոլու գործակալությունը:
Նա քննադատել է ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումը «Կիպրոսի հունական համայնքին» զենքի մատակարարման էմբարգոյի վերացման հարցում եւ ասել, որ ԱՄՆ գործողությունների պատասխանը կլինի թուրքական զինուժի հզորացումը Հյուսիսային Կիպրոսում։
















