Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ժնեւում - Mediamax.am

3722 դիտում

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ժնեւում


Լուսանկարը` euronews.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Ժնեւում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

«Չնայած Ադրբեջանի սադրանքներին` հայկական կողմը հոկտեմբերի 2-ին Ժնեւում  կմասնակցի հանդիպմանը: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է ձախողել բանակցությունները, անհիմն են: Հայաստանը կառուցողական է, նպատակ ունի հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ նույնն ակնկալում է նաեւ Ադրբեջանից»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին