Փաշինյանը քննարկել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները Ղարիբաշվիլիի հետ - Mediamax.am

1142 դիտում

Փաշինյանը քննարկել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները Ղարիբաշվիլիի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

«Վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետեւանքով ՀՀ տարածքների օկուպացիային եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին: Իրակլի Ղարիբաշվիլին կարեւորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը եւ վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան», - հայտնում են կառավարությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին