Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են լարվածությունը Կովկասում - Mediamax.am

1771 դիտում

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են լարվածությունը Կովկասում


Լուսանկարը` tmgrup.com.tr


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն այսօր Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են լարվածությունը Հարավային Կովկասում։

«Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավվածությունը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը նպաստելու եւ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար», - հայտնել է Պետքարտուղարության խոսնակը։

 

Հանդիպման սկզբում Մեւլութ Չավուշօղլուն ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու Էնթոնի Բլինքենը նախաձեռնությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին