Փաշինյանը՝ Փելոսիին. Հայաստանն ապավինում է ԱՄՆ աջակցությանը - Mediamax.am

1519 դիտում

Փաշինյանը՝ Փելոսիին. Հայաստանն ապավինում է ԱՄՆ աջակցությանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ասել է, որ գնահատվում է ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հետ կապված:

Կառավարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը եւ Նենսի Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսեւորված ագրեսիային եւ ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցերին:

 

Նրանք քննարկել են նաեւ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

 

«ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձեւակերպումները գնահատելի են, որովհետեւ դա շատ կարեւոր է մեզ համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, եւ մենք հույս ունենք, որ այն պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում եւ այս առումով ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին