Երեւան։ Մեդիամաքս։ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երեւանում եւ Բաքվում հանդիպումներից հետո վերադարձել է Բրյուսել եւ գրառում կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։
«Բարդ եւ երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում էր: Շատ խնդիրներ են մնում չլուծված, բայց հույս կա, որ հրադադարը կպահպանվի։
Եվրամիությունը շարունակում է ներգրավված մնալ ամենաբարձր մակարդակով։ Մեր նպատակը Հայաստանին ու Ադրբեջանին օգնելն է՝ հասնելու համապարփակ եւ կայուն համաձայնագրի, որը կապահովի կայուն, անվտանգ եւ բարգավաճ Հարավային Կովկաս:
Վերջին մարտերի ժամանակ խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների եւ բռնության մասին ահազանգեր կան: Նախորդ դեպքերը նույնպես քննության կարիք ունեն, բայց ոչ մի կերպ չեն կարող արդարացում լինել։ Մարդու իրավունքների խախտումների եւ ռազմական հանցագործությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Տոյվո Կլաարը:
















