Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել՝ չնայած երկրների միջեւ լարվածությանը:
«Փորձում ենք մոտեցնել կողմերի դիրքորոշումները: Այդ ջանքերը կշարունակվեն», - ասել է Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման հիմքը շարունակում են մնալ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020թ. նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: