«Բաքվի ագրեսիայի թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները» - Mediamax.am

1228 դիտում

«Բաքվի ագրեսիայի թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Ադրբեջանի գործողություններին անհրաժեշտ է հասցեական եւ համարժեք միջազգային արձագանք:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Միրզոյանը Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի  նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:

 

Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին