Եվրոպական Խորհրդարանում կարեւորում են հայ գերիների վերադարձը - Mediamax.am

1309 դիտում

Եվրոպական Խորհրդարանում կարեւորում են հայ գերիների վերադարձը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հնարավորություններին:

 

Փաշինյանն ու Մքալիսթերը կարեւորել են տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովումը, այդ ուղղությամբ երկխոսության շարունակականությունը:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին: Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը եւս կարեւորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը եւ շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ:  

 

Նշենք, որ օրեր առաջ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը Բաքվում էր եւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Իլհամ Ալիեւը սուր քննադատության էր ենթարկել Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը իր երկրի հանդեպ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին