ԱԳՆ. Անընդունելի են Բաքվի՝ իրավիճակն ապակայունացնելու փորձերը - Mediamax.am

Փետրվար 25, 2026
4271 դիտում

ԱԳՆ. Անընդունելի են Բաքվի՝ իրավիճակն ապակայունացնելու փորձերը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարիի հետ հանդիպմանը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարեւորությունը։

«Կողմերը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Արարատ Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը եւ կարեւորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության եւ գործնական քայլերի անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների եւ սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին