Միրզոյանն ասել է, որ Պուտինը կայցելի Հայաստան տարեվերջին - Mediamax.am

3024 դիտում

Միրզոյանն ասել է, որ Պուտինը կայցելի Հայաստան տարեվերջին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջին կարող է պետական այցով ժամանել Հայաստան։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, այս մասին նա ասել է Դուշանբեում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

 

«Մեր օրակարգում ՌԴ նախագահի այցի կազմակերպման հարցն է: Կա ըմբռնում, որ այն տեղի կունենա տարվա երկրորդ կեսին` հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին: Ժամկետները, իհարկե, դեռ պետք է համաձայնեցվեն»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին