Փաշինյանն ու Պուտինը 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն են ստորագրել - Mediamax.am

6316 դիտում

Փաշինյանն ու Պուտինը 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն են ստորագրել


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն են ստորագրել։

Կետերից մի քանիսը վերաբերում են ԼՂ խնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին։ Դրանք ներկայացնում ենք ստորեւ․

 

 

24. Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման եւ երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետեւողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման եւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:

 

Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։

 

25. Ն.Վ.Փաշինյանն եւ Վ.Վ.Պուտինը ընդգծեցին Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարեւորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում:

 

26. Կողմերը պայմանավորվեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման եւ անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ:

 

27. Առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի կրոնական գործիչների եւ հասարակության ներկայացուցիչների միջեւ կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջեւ «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակվելու է:

 

28. Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով:

 

Նշեցին բոլոր շահագրգիռ դերակատարների, ինչպես նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների, այդ թվում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձրագույն հանձնակատարի վարչության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման եւ բոլոր կարիքավորներին աջակցության համալիր ապահովման հարցերում մուտքի եւ մասնակցության կարեւորությունը:

 

29. Ն.Վ.Փաշինյանը եւ Վ.Վ.Պուտինը ողջունեցին ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:

 

30. Կողմերը նշեցին «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձեւաչափի հաջող մեկնարկը, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ երկխոսության առաջմղման եւ բազմապլանային համագործակցության համար:

 

***

 

Հայտարարությունն ամբողջությամբ․

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:

 

1. Առաջնորդները, Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական եւ վստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգի շուրջ, գոհունակությամբ նշեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմաբնույթ փոխշահավետ դաշնակցության զարգացման դրական դինամիկան: Նաեւ քննարկվեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր:

 

2. Կողմերը, պատմական նշանակություն տալով պետությունների միջեւ 1992թ. ապրիլի 3-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, հաստատեցին միջպետական հարաբերությունների համապարփակ խորացման եւ ընդլայնման մտադրությունը 1997թ. օգոստոսի 29-ի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրում եւ 2000թ. սեպտեմբերի 26-ի Դեպի 21-րդ դար ուղղված Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա: Համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսաստանյան հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացումը նպաստելու է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների արմատական հետաքրքրությունների եւ ձգտումների իրագործմանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայության ամրապնդմանը, երկու երկրների միջազգային հեղինակության ամրապնդմանը:

 

3. Առաջնորդները համաձայնեցին, որ 2022թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին առնչվող համատեղ միջոցառումների կազմակերպումը կծառայի երկկողմ փոխգործակցության առաջմղմանը, դրա ռազմավարական ուղղվածության եւ առանձնաշնորհյալ բնույթի ամրագրմանը: Պայմանավորվեցին, հոբելյանի կապակցությամբ անցկացնել Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում, Ռուսաստանի հոգեւոր մշակույթի օրերը Հայաստանում, հայ-ռուսաստանյան բարեկամության հուշարձանի հիմքի տեղադրումը Երեւանում եւ մի շարք այլ միջոցառումներ, որոնք կսերտացնեն մեր ժողովուրդների միջեւ միջմարդկային շփումները:

 

Որոշվեց նպաստել մշտական հիմքի վրա հայաստանյան եւ ռուսաստանյան հասարակությունների երկխոսության հիմնմանը՝ նպատակադրվելով դրա առաջին նիստը անցկացնել 2022թ.՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

 

4. Ն.Վ.Փաշինյանը եւ Վ.Վ.Պուտինը նշեցին բարձրագույն մակարդակով վստահության մթնոլորտում կանոնավոր երկխոսության առաջնահերթ կարեւորությունը: Այդ կապակցությամբ ընդգծվեցին Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնություն ներկայիս պաշտոնական այցի այժմեականությունը եւ նշանակությունը փոխշահավետ քաղաքական կապերի հետագա ամրապնդման, միջգերատեսչական փոխանակումների ընդլայնման, առեւտրատնտեսական փոխգործակցության եւ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների խորացման, Հարավային Կովկասում իրադրության կարգավորման եւ կայունության բարձրացման համար:

 

Հաստատվեց տարբեր մակարդակներով երկկողմ արտաքին քաղաքական խորհրդատվությունների անցկացման փորձառության օգտակարությունը: Շեշտադրվեց հայ-ռուսաստանյան միջխորհրդարանական ինտենսիվ երկխոսության շարունակության պահանջվածությունը: Նշվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը:

 

5. Առաջնորդները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կայուն աճի հետագծին դուրս բերելու ուղղությամբ աշխատանքի արդյունքներով: Ընդգծվեց առեւտրի անվանակարգի դիվերսիֆիկացման եւ ծավալների հետագա առաջանցիկ աճի, արտադրության տարբեր ոլորտներում կոոպերացիայի զարգացման, Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների ակտիվ գործադրման անհրաժեշտությունը:

 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջեւ սերտ կապերի հաստատումը, այդ թվում միջտարածաշրջանային եւ տեղական ինքնակառավարման ձեւաչափերով՝ գործարար առաքելությունների մեխանիզմների գործադրմամբ: Դրական գնահատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ 2022-2025թթ. համար տնտեսական համագործակցության ծրագրի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը:

 

6. Նշվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաեւ արդյունաբերության հարցերով աշխատանքային խմբի բարձր պահանջվածությունը եւ արդյունավետությունը՝ երկկողմ գործնական պայմանավորվածությունների մշակման եւ իրականացման տեսանկյունից: Փոխադարձ հետաքրքրվածություն արտահայտվեց Հայաստանի տարածքում արդյունաբերական ցուցահանդեսների մշտական անցկացման, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության շեշտադրմամբ:

 

Կողմերը ողջունեցին ռուսաստանյան տնտեսական օպերատորների՝ Հայաստանում ամբողջական եւ ժամանակակից արտադրական ցիկլի ստեղծման մտադրությունը: Հետաքրքրվածություն հայտնեցին էներգետիկայի զարգացման, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում՝ հիմնված էներգետիկական անվտանգության եւ անկախության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի եւ կայուն զարգացման սկզբունքների հիման վրա:

 

Որոշվեց հետայսու եւս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին: Ընդգծվեց, որ Ռուսաստանից տնտեսական օպերատորները Հայաստանի Հանրապետության հիմնական հարկատուների թվում են, ապահովում են աշխատատեղերի զգալի քանակի ստեղծումը եւ ընդլայնում կադրերի պրոֆեսիոնալ պատրաստման հնարավորությունները:

 

Գոհունակությամբ նշեցին երկու երկրների տարածաշրջանների միջեւ կապերի ընդլայնման, գործարար կապերի ամրապնդման, համատեղ արտադրությունների ստեղծման եւ ներդրումային երկխոսության ինտենսիվացման նպատակով՝ Հայ-ռուսաստանյան գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ տարվող Կողմերի աշխատանքը:

 

Կողմերը հաստատեցին պատրաստակամությունն ընդլայնել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցությունը: Ողջունեցին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը եւ նպատակադրվածություն հայտնեցին նոր էներգոբլոկների կառուցման մշակման շուրջ:

 

Ընդգծվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի հետեւողական ձեւավորման ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը:

 

7. Կողմերը մտադրություն հայտնեցին նպաստել Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ գործնական փոխգործակցության խորացմանը, այդ թվում ամենամյա միջտարածաշրջանային համաժողովների մեխանիզմի գործադրմամբ: Աջակցություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027թթ. ծրագրի համակողմանի իրականացմանը, տարածաշրջանների եւ մունիցիպալ միավորների միջեւ խաչաձեւ կապերի հաստատմանը:

 

8. Առաջնորդները հաստատեցին նոր կորոնավիրուսային COVID-19 վարակի, այլ վտանգավոր վարակների եւ կենդանիների վարակների տարածման դեմ պայքարին ուղղված համատեղ գործողությունները շարունակելու մտադրությունը: Անթույլատրելի համարեցին համավարակի թեմայի քաղաքականացումը, արտահայտվեցին COVID-19-ի հետեւանքների հաղթահարման համար համընդհանուր ջանքերի եւ վարակիչ հիվանդությունների տարածումը թույլ չտալու օգտին:

 

9. Ն.Վ.Փաշինյանը եւ Վ.Վ.Պուտինը մտահոգություն հայտնեցին մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ: Մտադրություն հայտնեցին միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային եւ էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի եւ այլ բնագավառներում:

 

10. Կողմերը մտահոգություն հայտնեցին հակաիրավական եւ վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու եւ նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցությամբ: Ընդգծեցին միջազգային տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նշանակությունը: Հաստատեցին տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում, նախեւառաջ ՄԱԿ-ում, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ կառուցողական փոխգործակցություն իրականացնելու նպատակադրությունը:

 

11. Առաջնորդները ընդգծեցին կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների հետագա իրականացման կարեւորությունը, այդ թվում 2021թ. մայիսի 6-ի Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Հաստատվել է, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվելու կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման համար:

 

12. Կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն հայտնեցին շարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման եւ պատմության խեղաթյուրման դեմ պայքարը: Պայմանավորվեցին մեծացնել ռասիզմի, այլատյացության, նեոնացիզմի, ինչպես նաեւ ազգային, լեզվական կամ կրոնական խտրականության, այդ թվում Հայաստանում եւ Ռուսաստանում բնակվող քաղաքացիների եւ հայրենակիցների իրավունքներին եւ օրինական շահերին առնչվող ցանկացած դրսեւորումներին հակազդելու ուղղությամբ ջանքերը:

 

13. Առաջնորդներն արտահայտվեցին մշակույթի եւ կրթության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի պաշտպանության, տեղեկատվության, զբոսաշրջության, սպորտի եւ շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցության հետագա խորացման օգտին: Այս համատեքստում կարեւոր գործիքներ են՝ Կրթության բնագավառում համագործակցության հարցերով երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խումբը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջեւ 2022-2025թթ. համար համագործակցության ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության միջեւ 2022-2023թթ. համար սպորտի բնագավառում փոխըմբռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների եւ էկոլոգիայի նախարարության միջեւ 2022-2023թթ. համար շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության հուշագրի իրականացման ծրագիրը:

 

Ընդգծվեց Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի եւ Ռուսաստանի Դաշնությունում հայոց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմանների ապահովման կարեւորությունը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում գործող համատեղ կրթական կազմակերպությունների եւ ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերի արդյունավետության բարձրացման հաշվին:

 

14. Ն.Վ.Փաշինյանը եւ Վ.Վ.Պուտինը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունը ֆունդամենտալ գիտության բնագավառում համատեղ գիտաարտադրական համալիրների հիմքի վրա՝ պահանջվող բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակման շեշտադրմամբ: Պատրաստակամություն հայտնեցին խրախուսել երկու երկրների համալսարանների, հետազոտական ինստիտուտների կապերը եւ նոր բիզնես-նախագծերը (ստարտափներ), ինչպես նաեւ նպաստել գիտության, կրթության եւ երիտասարդական քաղաքականության ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված կոնգրեսների, համաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների անցկացմանը:

 

15. Առաջնորդներն արտահայտվեցին երկու երկրների միջեւ երիտասարդատական փոխանակումների ակտիվացման օգտին՝ հիմնվելով հայ-ռուսաստանյան երիտասարդական ֆորումների եւ Երեւանի համար գերակա համարվող մասնագիտություններով եւ Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեի միջոցների հաշվին նախապատրաստական ուղղություններով բարձրագույն կրթության ռուսաստանյան կրթական կազմակերպություններում ուսուցման համար Հայաստանի քաղաքացիների ընդունելության մեխանիզմների վրա:

 

16. Փաստեցին «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային-գործարար կենտրոնի, Երեւանում ռուսական գրքի տան եւ Կ.Ս.Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի կողմից իրականացվող օգտակար աշխատանքը մշակույթի եւ կրթության ոլորտներում շփումների սերտացման համար: Արտահայտվեցին երկու ժողովուրդների միջեւ մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված զանգվածային միջոցառումների անցկացման, մասնավորապես՝ համատեղ ցուցահանդեսների, փառատոնների եւ Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար արտիստների շրջագայությունների կազմակերպման օգտին:

 

17. Ն.Վ.Փաշինյանը եւ Վ.Վ.Պուտինը պայմանավորվեցին նպաստել Ռուսաստանում հայկական սփյուռքի եւ Հայաստանում ռուսաստանյան սփյուռքի ներուժի բացահայտմանը՝ երկկողմ մշակութային-հումանիտար կապերի ամրապնդման եւ երկու երկրների սոցիալական նշանակության նախաձեռնությունների իրականացման նպատակով: Ընդգծվեց սփյուռքի միավորումների գործունեության կարեւորությունը տարբեր էթնիկ խմբերի միջեւ ազգամիջյան միասնության, ազգամիջյան համաձայնության եւ վստահության պահպանման եւ ամրապնդման առաջմղման համար:

 

18. Կողմերը, ընդունելով տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության առանցքային դերը, հաշվի առնելով Կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը, հաստատեցին պատրաստակամությունն ակտիվացնել ջանքերը հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների ներուժի մեծացման, այդ թվում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի, Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմենրի կատարելագործման ուղղությամբ, ամրապնդել համակարգումը եւ աջակցել ՀԱՊԿ գործընկերային կապերի ընդլայնմանը:

 

19. Ն.Վ.Փաշինյանը եւ Վ.Վ.Պուտինը կողմ արտահայտվեցին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջանցիկ առաջմղմանը, ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություների իրականացմանը, ներառյալ առանց սահմանափակումների, խոչընդոտների եւ բացառումների ներքին շուկայի ստեղծմանը, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացմանը:

 

20. Կողմերը արտահայտվեցին Անկախ Պետությունների Համագործակցության ձեւաչափում փոխգործակցության՝ բոլոր ուղղություններով հետագա խորացման օգտին, այդ թվում արդիական միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների կոորդինացման, Համագործակցության մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման եւ մշակութային-հումանիտար կապերի ընդլայնման նպատակով:

 

21. Առաջնորդները նշեցին հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության սկզբունքներին եւ նպատակներին համապատասխան համընդգրկուն, իրավահավասար եւ ներկայացուցչական միջազգային համակարգի զարգացմանը՝ ուղղված խաղաղության, ժողովրդավարության եւ բոլոր ժողովուրդների բարգավաճման առաջմղմանը: Կողմերը կներդնեն անհրաժեշտ ջանքեր ՄԱԿ շրջանակներում եւ այլ հարթակներում փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումների համադրման նպատակով:

 

22. Ն.Վ.Փաշինյանը եւ Վ.Վ.Պուտինը խոր մտահոգություն հայտնեցին միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ: Այդ կապակցությամբ Կողմերը մտադիր են հետագայում եւս ամրապնդել փոխգործակցությունը տվյալ ոլորտում բացասական միտումներին հակազդելու նպատակով: Առաջնորդները ելնում են նրանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չեն կարող եւ չպետք է ապահովեն իրենց անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին: Նշում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետության ոչնչացման եւ ի վնաս այլոց անվտանգության միակողմանի ռազմական առավելություններ ստանալու նպատակով գործողությունների անթույլատրելիություն, ինչը խաթարում է հավասար եւ անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների եւ առճակատման:

 

23. Կողմերն ընդգծեցին միջազգային ահաբեկչությանը՝ բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով, վերջինիս հետ կապված ծայրահեղականությանը, թմրանյութերի, զենքի, սպառազինությունների եւ պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառությանը հակազդելու, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, ինչպես նաեւ երկու երկրների անվտանգության այլ մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու նպատակով համատեղ ջանքերի, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսական սնուցման աղբյուրների եւ ուղիների արգելափակման ջանքերի ուժեղացման պահանջված լինելը:

 

24. Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման եւ երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետեւողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման եւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:

 

Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։

 

25. Ն.Վ.Փաշինյանն եւ Վ.Վ.Պուտինը ընդգծեցին Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարեւորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում:

 

26. Կողմերը պայմանավորվեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման եւ անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ:

 

27. Առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի կրոնական գործիչների եւ հասարակության ներկայացուցիչների միջեւ կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջեւ «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակվելու է:

 

28. Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով:

 

Նշեցին բոլոր շահագրգիռ դերակատարների, ինչպես նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների, այդ թվում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձրագույն հանձնակատարի վարչության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման եւ բոլոր կարիքավորներին աջակցության համալիր ապահովման հարցերում մուտքի եւ մասնակցության կարեւորությունը:

 

29. Ն.Վ.Փաշինյանը եւ Վ.Վ.Պուտինը ողջունեցին ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:

 

30. Կողմերը նշեցին «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձեւաչափի հաջող մեկնարկը, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ երկխոսության առաջմղման եւ բազմապլանային համագործակցության համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն հայտնեցին, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսաստանյան բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը:

 

Ն.Վ.Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վ.Վ.Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար եւ հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երեւան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին