ՌԴ համանախագահը այլեւս Լավրովի հատուկ ներկայացուցիչն է խաղաղ պայմանագրի հարցերով - Mediamax.am

2567 դիտում

ՌԴ համանախագահը այլեւս Լավրովի հատուկ ներկայացուցիչն է խաղաղ պայմանագրի հարցերով


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս:ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը «կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում, այն է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ»։

«Ինչպես ավելի վաղ նշել ենք, Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցությունների մեկնարկի համար։ Այս թեման ապրիլի 9-ին քննարկել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում։ Ռուսաստանը վճռական է տրամադրված աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

 

Հիշեցնեմ, որ ս.թ. փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Սակայն իրավիճակը Հարավային Կովկասում թույլ չի տալիս դադարներ վերցնել բանակցություններում։ Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար պահանջվում են հետագա հետևողական քայլեր, քանի որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը որպես համանախագահներ։

 

Այս կապակցությամբ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում, այն է՝ այն է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ։

 

Նրա ուշադրության կենտրոնում կլինի վերոհիշյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեմատիկան։ Ակնկալում ենք, որ Խովաևի ջանքերը աջակցություն կստանան Բաքվի և Երևանի մեր դաշնակիցների և գործընկերների կողմից։ Բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար», - ասված է Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին