Փաշինյանն ընդգծել է միջազգային համարժեք արձագանքի կարեւորությունը - Mediamax.am

2910 դիտում

Փաշինյանն ընդգծել է միջազգային համարժեք արձագանքի կարեւորությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարեւորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական գործողություններին:

Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձել է Արցախում ադրբեջանական գործողությունների հետեւանքով առաջացող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման, տարածաշրջանային ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական երկխոսությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին