«Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը» - Mediamax.am

Մարտ 06, 2026
2553 դիտում

«Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել է այսօր, որ «Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը».

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, իր թուրք պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսում Լավրովն ասել է.

 

«Կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, այդ մասին պարոն նախարարն, ամենայն հավանականությամբ, կպատմի։ Մենք ողջունում ենք երկու հարեւան երկրների միջեւ կապերի կարգավորման ընթացքը»։

 

Նշենք, որ իրականում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն արդեն երկու հանդիպում են անցկացրել։




Մեր ընտրանին