Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. փետրվարի 2-ին Արարատ Միրզոյանն ասել էր.
«Կարեւոր է ընդգծել, որ սա երկկողմ այց չէ, այդ համատեքստում պետք չէ դիտարկել։ Այն միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է Հայաստանը որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ եթե շաղկապենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: