ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը Երեւանին եւ Բաքվին կոչ է արել շարունակել երկխոսությունը - Mediamax.am

1781 դիտում

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանը Երեւանին եւ Բաքվին կոչ է արել շարունակել երկխոսությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունն այսօր խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք հանգեցրել են զոհերի։

«Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ շարունակել վերջերս սկսված բովանդակալից քաղաքական երկխոսությունը։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ վերականգնելու եւ ամրապնդելու ջանքերը՝ կայուն խաղաղություն կառուցելու եւ տարածաշրջանում կայուն զարգացումը խթանելու համար», - ասվում է ԵԱՀԿ լեհական նախագահության հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին