ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպել է Փաշինյանին - Mediamax.am

601 դիտում

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպել է Փաշինյանին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «դաշինքն իր մանդատի շրջանակներում պատրաստ է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը եւ կրոնական սրբավայրերի պաշտպանությանը»։

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է տարածաշրջանում երկխոսության ու հանդուրժողականության խթանմանը միտված քայլերը, միաժամանակ ընդգծելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:

 

Կառավարության ղեկավարը Մորատինոսի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման ու խեղաթյուրման փաստերի, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու եւ Դադիվանքի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունների վրա:

 

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում եւս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին