Փաշինյանը եւ Ալիեւը կհանդիպեն Բրյուսելում - Mediamax.am

3746 դիտում

Փաշինյանը եւ Ալիեւը կհանդիպեն Բրյուսելում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները դեկտեմբերի 15-ին կհանդիպեն Բրյուսելում:

Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի քարտուղարը՝ նոյեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ Միշելի ունեցած հեռախոսազրույցներից հետո:

 

Հանդիպումը կայանալու է ԵՄ Արեւելյան Հարեւանության գագաթնաժողովի շրջանակում:

 

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են ուղիղ կապ հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ, ինչը կծառայի որպես միջադեպերի կանխման մեխանիզմ:

 

Հայկական կողմը առայժմ տեղեկություն չի հայտնել առաջիկա հանդիպման եւ Շառլ Միշելի հետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին