Բաքվում հայտարարել են «հայկական լրտեսի» կալանավորման մասին - Mediamax.am

2926 դիտում

Բաքվում հայտարարել են «հայկական լրտեսի» կալանավորման մասին


Լուսանկարը` https://www.meydan.tv/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է հօգուտ Հայաստանի լրտեսության մեջ մեղադրվող քաղաքացու կալանավորման մասին:

«Օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում հիմնավոր կասկածներ առաջացան, որ 1970 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Այդին Զաքիեւը լրտեսություն է իրականացրել եւ աջակցել հայկական հատուկ ծառայություններին մեր երկրի դեմ թշնամական գործողություններ իրականացնելիս», - ասված է Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍԸ-ը:

 

Հետաքննության տվյալներով ՝ Զաքիեւը, երրորդ երկրի տարածքում գտնվող միջնորդների միջոցով, հանձնարարություններ էր ստանում հայկական հատուկ ծառայություններից եւ կատարում դրանք: Բացի այդ, նրան «հանձնարարվել է իր գործունեության մեջ ներգրավել նաեւ այլ անձանց»:

 

«Նա, մասնավորապես, տեղեկատվություն է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի վերաբերյալ, աջակցել է հայկական հատուկ ծառայություններին ապատեղեկատվության նպատակային տարածման մեջ, որն ուղղված է հանրապետությունում էթնիկ հողի վրա առճակատում հրահրելուն», - ասվում է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին