Շոյգու. «ՆԱՏՕ-ն հակազդում է Անդրկովկասում իրավիճակի կարգավորմանը» - Mediamax.am

2109 դիտում

Շոյգու. «ՆԱՏՕ-ն հակազդում է Անդրկովկասում իրավիճակի կարգավորմանը»


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն

Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունները հզորացվում են «Անդրկովկասի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում իրավիճակի կարգավորմանը հակազդելու ՆԱՏՕ-ի փորձերի պատճառով»:

«Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի եւ Անդրկովկասի մի շարք երկրներում նկատվում է անկայուն վիճակ: ՆԱՏՕ-ի՝ դրա կարգավորմանը դիմագրավելու փորձերը ստիպում են մեզ ռազմավարական զսպման համաչափ միջոցառումներ ձեռնարկել եւ բարձրացնել Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունները», - ասել է Շոյգուն Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի նիստում:

 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Շոյգուն նշել է, որ «օկրուգի վերազինման մշտական աշխատանքներ են տարվում»:

 

«2020 թվականին զորքերը ստացել են ավելի քան 3 200 միավոր ժամանակակից ռազմական տեխնիկա, իսկ նրանց մասնաբաժինը զորամասերում կազմել է 70%», - ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին