Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել համանախագահների հետ - Mediamax.am

1374 դիտում

Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել համանախագահների հետ


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նոյեմբերի 25-ին հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների հետ:

Արա Այվազյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման եւ Արցախում խաղաղապահների տեղակայման կարեւորությունը, հաղորդում են ԱԳՆ-ից:

 

ԱԳ նախարարը եւ համանախագահներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախահայության շահերի պաշտպանությանը եւ իրավունքների վերականգնմանը՝ շեշտելով միջազգային համապատասխան կազմակերպությունների տեղում ներգրավման անհրաժեշտությունը:

 

Արա Այվազյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափի շարունակականության ապահովման կարեւորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին