Փաշինյանը զգուշացրել է Իսրայելին «կոնկրետ հետեւանքների» մասին - Mediamax.am

7144 դիտում

Փաշինյանը զգուշացրել է Իսրայելին «կոնկրետ հետեւանքների» մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Իսրայելի իշխանություններին մարդասիրական օգնություն տրամադրել ոչ թե հայերին, այլ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմում կռվող սիրիացի վարձկաններին:

«Մի երկրի մարդասիրական օգնություն, որը զենք է վաճառում վարձկաններին, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համա՞ր: Ես առաջարկում եմ Իսրայելին ուղարկել այս օգնությունը վարձկաններին եւ ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», - ասել է Փաշինյանը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում:

 

«Իսրայելը պետք է իրեն հարց տա. արդյո՞ք նա վարձկանների հետ միասին չի պայքարում Լեռնային Ղարաբաղի դեմ: Որքանո՞վ է նման հարեւանությունը հարմարավետ իր համար: Եթե հարմարավետ է, Աստված նրա հետ: Բայց ես կարծում եմ, որ լինելու են կոնկրետ հետեւանքներ, որոնց դուք ստիպված կլինեք բախվել», - զգուշացրել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին